211652_close_icon
views-count1370 դիտում article-date 15:06 27-03-2015

Բրիտանացի բուքմեյքերները սկսել են խաղադրույքներ ընդունել արքայազն Ուիլյամի ապագա երեխայի սեռի և անվան շուրջ

Բրիտանացի բուքմեյքերները սկսել են խաղադրույքներ ընդունել արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի ապագա երեխայի սեռի և անվան շուրջ: Խաղադրույքներ կատարողները ենթադրում են, որ Վինձորների ընտանիքում ապրիլի վերջին աղջիկ կծնվի, որին կանվանեն Եղիսաբեթ` Ուիլյամի տատիկի` Եղիսաբեթ 2-րդ թագուհու պատվին: Խաղադրույք կատարողների շրջանում հայտնի են նաև Շարլոթ, Ալեքսանդրա և Վիկտրորյա անունները: Նրանք, ովքեր կարծում են, որ թագավորական ընտանիքում տղա է ծնվելու, խաղադրույք են կատարել Ալբերտ և Ջեյմս անունների վրա:

Նմանատիպ նյութեր