211652_close_icon

Արքայազն Ուիլյամի և Քեյթի ամուսնական տորթից մի կտոր վաճառվել է 7,500 ԱՄՆ դոլարով

views-count1832 դիտում article-date 13:12 08-12-2014
Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամի և Քեյթի ամուսնական տորթից մի կտոր Julien's Auctions Beverly Hills-ի կազմակերպած աճուրդում վաճառվել է 7,500 ԱՄՆ դոլարով, հաղորդել է BBC-ն: Նախնական գին էր սահմանվել 500 ԱՄՆ սոլարը, սակայն վաճառքը զարմացրեց աճուրդի կազմակերպիչներին, քանի որ ենթադրվում էր, որ այն կվաճառվի 1000-2000 դոլարի սահմաններում: Հիշեցնենք, որ թագավորական զույգն ամուսնացել է 2011 թվականին: Նրանք ունեն որդի՝ Ջորջը:

Նմանատիպ նյութեր