211652_close_icon
views-count590 դիտում article-date 11:57 27-03-2015

Իսպանիայի Պինտո քաղաքում կազմակերպվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցադրություն

Մարտի 26-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կազմակերպմամբ և Իսպանիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ Իսպանիայի Պինտո քաղաքում տեղի ունեցավ «Հայոց ցեղասպանությունն արտասահմանյան մամուլի առաջին էջերին» խորագրով ցուցադրություն: Միջոցառմանը մասնակցում էին Իսպանիայում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցը, դիվանագետներ, հասարակական-քաղաքական գործիչներ, լրագրողներ, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ: Միջոցառման սկզբում ներկաներին ուղղված իր խոսքում դեսպան Ադոնցը շնորհակալություն հայտնեց Պինտոյի քաղաքապետին և քաղաքապետարանի խորհրդի անդամներին` Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու համար: Դեսպանն անդրադարձավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին` ներկայացնելով դրանց էությունն ու բովանդակությունը: Ցուցադրությունն ուղեկցվեց հայկական դուդուկի և երգերի կենդանի կատարումներով:

Նմանատիպ նյութեր