211652_close_icon

Երևանում կազմակերպվել է Հայոց gեղաuպանnւթյան 110-րդ տարելիցին նվիրված ցուցադրություն

views-count826 դիտում article-date 23:42 12-04-2025
Այսօր ՀՅԴ Երևանի «Ռուբեն» կոմիտեության անդամների նախաձեռնությամբ Գարեգին Նժդեհի արձանի հարակից տարածքում կազմակերպվել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ցուցադրություն։

ՀՅԴ Հայաստանի Հանրային կապերի գրասենյակի հաղորդմամբ, ցուցադրության նպատակն է հանրության լայն շրջանակներին հիշեցնել Հայոց ցեղասպանության իրողությունները՝ պատմական փաստերի, արխիվային լուսանկարների և քարտեզների միջոցով։ Նյութերում հատուկ ուշադրություն է դարձված Արևմտյան Հայաստանում և Արցախում իրականացված ցեղասպանական գործողություններին։

Իրազեկման ակցիան կշարունակվի նաև ապրիլի 13-ին, ինչպես նաև հաջորդ շաբաթ օրը՝ ապրիլի 19-ին։

Ցուցադրությունը իրականացվում է որպես քայլ՝ պատմական հիշողության պահպանման, անժամանցելի իրավունքներից հրաժարման և ուրացման դեմ պայքարի շրջանակներում։

Նմանատիպ նյութեր