Boeing 737-ը վթարային վայրէջք է կատարել Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում
Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում Օրենբուրգի ավիաուղիներին պատկանող Boeing 737 օդանավը վթարային վայրէջք է կատարել: Այս մասին հայտնում է RBC-ն:
Պարզվել է, որ վայրէջքի պահին խնդիրներ են առաջացել օդանավի շարժիչներից մեկում:
Օդանավը, որում եղել է 43 ուղևոր, մեկ շարժիչով բարեհաջող վայրէջք է կատարել: