1116 դիտում
12:09 25-03-2015
Դեսպան Վարդանյանի հանդիպումը Ֆիլիպինների առևտրի և արդյունաբերության նախարարի տեղակալի հետ
Մարտի 24-ին Ֆիլիպիններում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանը (նստավայրը` Հանոյ) հանդիպում ունեցավ Ֆիլիպինների առևտրի և արդյունաբերության նախարարի տեղակալ Ադրիան Քրիստոբալի հետ:
Զրուցակիցները քննարկեցին առևտրատնտեսական ոլորտում երկկողմ հարաբերությւոնների զարգացմանն առնչվող հարցերը: Այդ նպատակով երկուստեք ընդգծվեց ոլորտը կարգավորող իրավապայմանագրային դաշտի հաստատման, երկու երկրների գործարար շրջանակների միջև կապերի հաստատման կարևորությունը: Տեղի ունեցավ մտքերի փոխանակում գինեգործության, կոնյակագործության, թանկարժեք քարերի մշակման, դեղագործության, էներգետիկայի և մի շարք այլ ուղղություններով համագործակցության հնարավոր ծրագրերի վերաբերյալ:
Դեսպան Վարդանյանը զրուցակցին ներկայացրեց Հայաստանի` ԵԱՏՄ-ին անդամակցելու գործընթացը` նշելով, որ անդամակցությունը նոր հնարավորություններ է ստեղծել ինչպես Հայաստանի տնտեսության զարգացման, այնպես էլ միջազգային տնտեսական համագործակցության գործընթացներում Հայաստանի առավել ակտիվ ներգրավվածության համար: Դեսպանը ներկայացրեց նաև ԱՄՆ-ի, եվրոպական պետությունների և ԵՄ-ի հետ առկա համագործակցությունը: Անդրադարձ կատարվեց Հայաստանի ներդրումային միջավայրին, իրականացվող ներդրումային ծրագրերին և ֆիլիպինյան ընկերությունների կողմից այդ ծրագրերին մասնակցելու հնարավորությանը:
Նմանատիպ նյութեր
1638 դիտում
18:30 18-06-2016
Դեսպան Վարդանյանի հանդիպումը Ֆիլիպինների առողջապահության քարտուղարի տեղակալի հետ
1128 դիտում
20:38 18-09-2015
Դեսպան Թումանյանի հանդիպումը Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի հետ
788 դիտում
13:14 18-04-2015
Տիգրան Սեյրանյանի հանդիպումը Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարարի հետ
Այս բաժնից
2128 դիտում
23:46 07-02-2025
Կանդազի վերջին մարտը. պատմում է հետախույզը․ «Հետք»
1276 դիտում
23:40 07-02-2025
Մենք Ցեղասպանության կրակի միջից ենք անցել, և այն մեր կյանքում պիտի չկրկնվի. Բագրատ Սրբազան
922 դիտում
23:30 07-02-2025
Լևոն Վարդանյանը՝ Երևանի պատվավոր ճարտարապետ