211652_close_icon
views-count376 դիտում article-date 18:51 10-11-2026

Քրեակատարողական հիմնարկում Արսեն Գևորգյանի մահվան կապակցությամբ պետք է լինի մանրակրկիտ և թափանցիկ քննություն. Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Քրեակատարողական հիմնարկում Արսեն Գևորգյանի մահվան կապակցությամբ պետք է լինի մանրակրկիտ և թափանցիկ քննություն։ 

Քննությունը, այդ թվում, պետք է պատասխանվի հետևյալ հարցերին. 

1. արդյո՞ք Գևորգյանն ուներ քրոնիկ խնդիրներ, որոնց մասին հայտնել էր քրեակատարողականին,

2. ե՞րբ է վատացել Գևորգյանի ինքնազգացողությունը, այդ մասին (ինքը կամ խցակիցները) ե՞րբ են հայտնել քրեակատարողականի ծառայողներին և  ինչպիսին է եղել քրեակատարողականի ծառայողների ռեակցիան/գործողությունները (րոպե առ րոպե),

3. ե՞րբ է խնդրի մասին հայտնի դարձել բուժանձնակազմին և ինչպիսի՞նն են եղել վերջիններիս գործողությունները (րոպե առ րոպե)։

Այս հարցերի պատասխանները պետք է ժամ առաջ ներկայացվեն հանրությանը։

Ցավակցում եմ Արսեն Գևորգյանի ընտանիքին, թիմակիցներին և հարազատնթրին։

Նմանատիպ նյութեր