1128 դիտում
20:38 18-09-2015
Դեսպան Թումանյանի հանդիպումը Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի հետ
Սեպտեմբերի 17-ին տեղի ունեցավ ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի հանդիպումը Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Մոհամմադռեզա Նեմաթզադեի հետ:
Հանդիպման ընթացքում դեսպան Թումանյանն անդրադարձավ երկկողմ առևտրի և ապրանքաշրջանառության ծավալների ընդլայնման, փոխադարձ ներդրումների աջակցման և երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների ակտիվացման վերաբերյալ մի շարք հարցերին:
Քննարկվեց նաև ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի պայմանագրի նախագծի մշակման ընթացքում Հայաստանի գործնական աջակցության հարցը:
Նախարար Նեմաթզադեն նշեց, որ ողջունում և աջակցում է երկու երկրների տնտեսական հարաբերությունների զարգացմանն ուղղված յուրաքանչյուր ծրագրի իրականցմանը:
Նմանատիպ նյութեր
10873 դիտում
20:10 01-08-2017
Իրանում ՀՀ դեսպանը հանդիպում է ունեցել Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի փոխնախարարի հետ
1150 դիտում
22:50 23-06-2015
Դեսպան Թումանյանը հանդիպել է Թեհրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի նախագահի հետ
Այս բաժնից
4739 դիտում
13:12 04-02-2025
Արագ դրամական փոխանցումներ Ռուսաստանից և դեպի Ռուսաստան Ամիօ բանկում՝ UBPay համակարգով
1120 դիտում
12:50 04-02-2025
Պետությանը կվերադարձվի Երևանում գտնվող՝ 9,420 քմ մակերեսով հողամասը
739 դիտում
12:22 04-02-2025
Ասուլիսի ժամանակ Նիկոլը խոստովանեց, որ ավտորիտար կառավարիչ է. Արմեն Աշոտյան