211652_close_icon
views-count1614 դիտում article-date 18:30 18-06-2016

Դեսպան Վարդանյանի հանդիպումը Ֆիլիպինների առողջապահության քարտուղարի տեղակալի հետ

Հունիսի 16-ին Ֆիլիպիններ կատարած աշխատանքային այցի շրջանակներում համատեղության կարգով Ֆիլիպիններում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանը հանդիպեց Ֆիլիպինների Առողջապահության դեպարտամենտի քարտուղարի առողջապահության քաղաքականության և համակարգերի գծով տեղակալ դոկտոր Լիլիբեթ Դեվիդի հետ: Զրուցակիցները քննարկվեցին ոլորտային համագործակցության զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր և փոխադարձ պատրաստակամություն հայտնեցին առավել ակտիվացնելու շփումները համապատասխան գերատեսչությունների միջև: Դեսպանն անդրադարձավ Հայաստանում առողջապահական ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքին, մասնավորապես, կրթության և մասնագետների վերապատրաստմանը, ինչպես նաև ներկայացրեց Հայաստանում բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական ծառայությունները, դինամիկ զարգացող բժշկական զբոսաշրջության ոլորտը: Առողջապահության քարտուղարի տեղակալը Ֆիլիպինների առողջապահության ոլորտում նախաձեռնված բարեփոխումների համատեքստում ընդգծեց, որ երկիրը զգալի արդյունքների է արձանագրել ինստիտուցիոնալ կառավարման, հետվիրաբուժական և քույրական գործի որակյալ մասնագետների պատրաստման բնագավառներում:

Նմանատիպ նյութեր