Հարցնել է պետք իշխանություններին, թե ձեր ընտրովի արդարադատությունից ո՞ւր էր փախչելու Արսեն Գեւորգյանը. Վարդան Հարությունյան
Իրավապաշտպան, «Իրավունքի և ազատության կենտրոնի» հիմնադիր ղեկավար Վարդան Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Մեր երկրում խափանման միջոց կալանքը ոչ թե որպես խափանման միջոց, այլ որպես պատիժ է դիտարկվում։ Հատկապես՝ երբ խոսքը իշխանության ընդդիմախոսներին է վերաբերվում։ Այսպես եղել է, այսպես էլ, ցավոք, կա։ Նախաքննական մարմնի պնդումը, հատկապես՝ վարչապետի հրապարակային պահանջը բավարար են լինում, որ իշխանության թիրախում հայտնված անձանց նկատմամբ, ինչ էլ որ նրանք արած կամ չարած լինեն, որպես խափանման միջոց ընտրվի կալանքը։ Նրանցից մեկը՝ 46-ամյա Արսեն Գևորգյանն, այսօր կալանավայրում վախճանվեց։
Հարցնել է պետք իշխանություններին, թե ձեր ընտրովի արդարադատությունից ո՞ւր էր փախչելու Արսեն Գեւորգյանը։ Եթե նպատակը ցուցադրական պատիժ բեմադրելը չլիներ նա, անկասկած, կալանավայրում չէր գտնվի։