211652_close_icon
views-count740 դիտում article-date 13:14 18-04-2015

Տիգրան Սեյրանյանի հանդիպումը Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարարի հետ

Ապրիլի 17-ին Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը հանդիպում ունեցավ Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարար Յան Մլադեկի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, մասնավորապես գոհունակությամբ արձանագրվեց տնտեսական ոլորտի իրավական դաշտի զգալի ընդլայնումը վերջին շրջանում: Նախարար Մլադեկը նշեց, որ Հայաստանի` Եվրասիական տնտեսական միության անդամ դառնալուց հետո էլ Չեխիան, ինչպես և Եվրոպական միության այլ երկրներ, պատրաստակամ է շարունակելու տնտեսական համագործակցությունը ՀՀ հետ ողջ հնարավոր ծավալով: Դեսպանը Սեյրանյանն իր հերթին նշեց, որ Հայաստանը ևս հաստատակամ է շարունակելու գործակցությունը տնտեսության բնագավառում: Անդրադարձ կատարվեց 2014թ. սեպտեմբերին Երևանում անցկացված տնտեսական հարցերով միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստից հետո ուրվագծված մի քանի հեռանկարային ծրագրերին, հատկապես գյուղատնտեսության և էներգետիկայի բնագավառներում: Քննարկվեցին ՀՀ-ում հեռանկարային ներդրումային ծրագրերին, ինչպես նաև երկու երկրների գործարար շրջանակների միջև կապերի խորացմանն առնչվող հարցեր:

Նմանատիպ նյութեր