SHAMSHYAN.com-ի հրապարակումից հետո ընդերքի տեսչությունն օպերատիվորեն արձագանքեց. բնության «հերն անիծած» աղբավայրը փակվեց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
SHAMSHYAN.com-ը սեպտեմբերի 22-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել, որով պատկան մարմիններին էր փոխանցել մեծ թվով քաղաքացիների արդարացի մտահոգությունը, որ Կոտայքի մարզում ամենափնթի ու չկահավորված աղբանոցի վերածված վայրը գարշահոտ վիճակ էր ստեղծում բնակիչների համար։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հրապարակումից կարճ ժամանակ անց արձագանքել է հրապարակմանը ու ուսումնասիրության արդյունքում պարզել են, որ քաղաքացիների կողմից բարձրացված հարցը տեղին է և որոշում է կայացվել փակել այն։
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հաղորդագրությունը նշված աղբավայրի կասեցման վերաբերյալ․
«Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից «Անկոլո» ՍՊԸ-ի շահագործած Ջրվեժի աղբավայրում իրականացված ստուգման արդյունքում արձանագրվել են մի շարք կոպիտ խախտումներ։
Մասնավորապես՝
Ընկերությունը Կոտայքի մարզի Ջրվեժի համայնքապետարանի հետ կնքված վարձակալության պայմանագրերի հիման վրա շահագործում է համայնքային սեփականություն հանդիսացող՝ համապատասխանաբար 1 հա և 2 հա մակերեսներով հողատարածքներ։
Ընկերությունը 1 հա մակերեսով հողատարածքում, կոմունալ ենթակառուցվածքների (աղբավայրի) կազմակերպման նպատակով, իրականացրել է աղբի հարթեցման և թաղման աշխատանքներ՝ առանց «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ստացված փորձաքննական դրական եզրակացության։
Ընկերությունը 2 հա մակերեսով մյուս հողատարածքի շահագործման համար նախկինում տրված փորձաքննական դրական եզրակացության պահանջները կատարել է ոչ ամբողջությամբ․
Թափոնների ընդունմանը զուգահեռ դրանց անմիջական սեղմման և 0,25 մետր հաստությամբ մեկուսիչ հողի շերտով ծածկման գործընթացն իրականացվել է մասնակի։
Աղբավայրի տարածքում չեն նախատեսվել անձրևաջրերի և զտվածքի հավաքման ու հեռացման կառույցներ, ինչպես նաև չի ապահովվել լվացող սարքավորումների շահագործումը։
Ընկերությունը սահմանված կարգով և ժամկետում չի ներկայացրել վտանգավոր թափոնների վերաբերյալ «Ձև N 1-թափոն (տարեկան)» հաշվետվությունը։
Ստուգմամբ պարզվել է, որ Ջրվեժ գյուղի վարչական սահմաններում գտնվող 1,404 քմ մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողատարածքը լցված և հարթեցված է աղբով, ինչի հետևանքով վնաս է պատճառվել հողային ռեսուրսներին։
Առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացության գործունեություն իրականացնելու փաստով ընկերության նկատմամբ կայացվել է գործողությունը կասեցնելու որոշում։
Որոշման կատարումն ապահովելու նպատակով այն ուղարկվել է ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն։
Ընկերության տնօրենը ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ 5,430,000 ՀՀ դրամի չափով։
Ներկայացվել է հողային ռեսուրսներին պատճառված վնասի փոխհատուցման պահանջ՝ 26,535 ՀՀ դրամի չափով։
Արձանագրված խախտումները սահմանված ժամկետում վերացնելու նպատակով Ընկերությանը տրվել է պարտադիր կատարման հանձնարարական»։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHAYN.com-ը, մինչ աշխարհի էպիկենտրոնում էր հայտնվել Հայաստանը՝ կապված COP17 համաժողովի հետ։ Համաժողով, որի նպատակն էր աշխարհում պայքարել բնության պահպանության համար, այդ համաժողովին համընթաց SHAMSHYAN.com-ը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստացել քաղաքացիներից, ովքեր ուզում են հասկանալ, թե ի վերջո որ կառույցի մեղքով է, որ Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանը, Ջրվեժը աղտոտվում են, և ով է պատասխան տալու դրա համար։
SHAMSHYAN.com ահազանգած քաղաքացիները նշել էին նաև, որ Կոտայքի մարզի Ջրվեժ թաղամասից դեպի Երևան, Արարատի մարզ տանող ճանապարհին մի քանի հեկտար տարածք վերածվել էր աղբավայրի, որտեղ տարատեսակ ոչ միայն շինարարական ու կենցաղային աղբ էին թափում, այլ նաև այրելում էին այն՝ աղտոտելով մթնոլորտը, իսկ ծուխն էլ խեղդում էր մարդկանց։
Մեր տեղեկություններով՝ աղբավայրը Կոտայքի մարզի վարչական տարածքում էր գտնվում և այն օրինական էր, մինչդեռ բնակության վայրին այդքան մոտ, փնթի, չկահավորված աղբավայրի ստեղծումն առաջին հերթին իշխանության թերացումն էր, որի պատճառով հազարավոր ընտանիքներ շնչում էին այդ ծուխն ու գարշելի հոտը։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ SHAMSHYAN.com-ի ընթերցողի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։