ՄԱԳԱՏԵ-ն չի կարողանում հաստատել Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթը
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փորձագետները չեն կարողանում հաստատել Իրանի միջուկային ծրագրի խաղաղ նպատակները: Այդ մասին Վաշինգտոնում տեղի ունեցած կոնֆերանսում հայտարարել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն:
«Մենք նախկինի պես արձանագրում ենք միջուկային հարցերում խախտումների բացակայություններ, սակայն նախկինի պես չենք կարողանում հաստատել, որ Իրանում միջուկային օբյեկտների գործունեությունը բացառապես խաղաղ բնույթ է հետապնդում»,-ասել է նա: