ՄԱԳԱՏԵ-ն Իրանի միջուկային գործողությունները ստուգելու պատասխանատվություն է կրելու. Սպիտակ Տուն
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը իրանական միջուկային խնդրի վերացմանն ուղղված Թեհրանի Գործողությունների համատեղ պլանի իրագործման ստուգման համար պատասխանատվություն է կրելու: Նման հայտարարություն է տարածել ԱՄՆ Սպիտակ Տունը:
«ՄԱԳԱՏԵ-ն միակ կառույցը կլինի, որը պատասխանատվություն կկրի միջուկային ոլորտում Իրանի բոլոր քայլերի համար»,-նշված է հայտարարության մեջ, որը հրապարակվել է երեկ:
Հայտարարության մեջ նշվում է, որ Եվրամիությունը, բանագնացների միջազգային «վեցյակը» (ՄԱԿ ԱԽ 5 մշտական ներկայացուցիչները և Գերմանիան) և Իրանը ստեղծելու են ՄԱԳԱՏԵ-ի հետ համագործակցող հանձնաժողով, որը կզբաղվի նշված պլանի իրագործման վերահսկմամբ: Համաձայն յադ պլանի, կապահովվի ՄԱԳԱՏԵ-ի տեսուչների՝ Իրանի Նաթանզ և Ֆորդու միջուկային օբյեկտներ ամենօրյա մուտք գործելը: Ինչ վերաբերում է Արաքիի ծանր ջրի գործարանին, ապա այնտեղ ստուգումներ կիրականացվեն ամեն ամիս: