ՄԱԳԱՏԵ-ն մուտք կգործի Իրանի բոլոր միջուկային օբյեկտներ. Ջոն Քերրի
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը միջուկային համաձայնագրի շրջանակներում կունենա Իրանի միջուկային բոլոր օբյեկտներ մուտք գործելու իրավունք: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին:
«ՄԱԳԱՏԵ-ն նշում է, որ կունենա անհրաժեշտ հասանելիությունը»,-ասել է Քերրին:
Նա նաև խոստացել է ամերիկացի սենատորներին իրազեկել այդ հարցով գաղտնի քննարկումների մասին:
Հիշեցնենք, որ հուլիսի 20-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ընդունեց բանաձև, որով Իրանի միջուկային ծրագիրը կհսկվի միջազգային տեսուչների կողմից և թույլ կտա համոզվել, որ ծրագիրը խաղաղ բնույթ է կրում: