211652_close_icon
views-count1017 դիտում article-date 15:47 13-03-2015

ԼՂՀ ԱԺ նախագահն ընդունել է ՀՀ ԱԺ ՀՀ-ԵՄ ԽՀՀ պատվիրակությանը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը մարտի 13-ին ընդունել է ՀՀ ԱԺ Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի (ԽՀՀ) պատվիրակությանը` Սամվել Ֆարմանյանի գլխավորությամբ: Ողջունելով ՀՀ ԱԺ գործընկերներին` ԼՂՀ խորհրդարանի նախագահը բարձր է գնահատել Հայաստան-Արցախ միջխորհրդարանական համագործակցության շրջանակներում տարբեր ձևաչափերով հանդիպումները, ընդգծել Արցախի հարցում ՀՀ ԱԺ պատգամավորների կողմից միասնական դիրքորոշմամբ հանդես գալու պատրաստակամությունը: Անդրադառնալով Եվրամիության և միջազգային այլ հարթակներում Լեռնային Ղարաբաղին առնչվող քննարկումներին` ՀՀ ԱԺ Հայաստան-ԵՄ ԽՀՀ պատվիրակության ղեկավար Սամվել Ֆարմանյանը կարևորել է ՀՀ խորհրդարանականների կողմից Արցախի տեսակետը ճշգրիտ և հիմնավորված ներկայացնելու անհրաժեշտությունը: Հանդիպմանը, որին մասնակցում էին ԼՂՀ Ազգային ժողովի խմբակցությունների ներկայացուցիչները, քննարկվել է միջխորհրդարանական համագործակցությանն ու առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցերի լայն շրջանակ:

Նմանատիպ նյութեր