1253 դիտում
17:30 29-07-2014
ԼՂՀ ԱԺ նախագահն ընդունել է Անգլիայի Հայ մարմնակրթական ընդհանուր միության երիտասարդական պատվիրակությանը
ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հուլիսի 29-ին ընդունել է Անգլիայի Հայ մարմնակրթական ընդհանուր միության (Հ.Մ.Ը.Մ.) երիտասարդական պատվիրակությանը:
Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ խորհրդարանի ղեկավարը կարևորել է Սփյուռքի կազմակերպությունների երիտասարդական խմբերի այցերն Արցախ, որի միջոցով հնարավորություն է ստեղծվում ամրապնդել կապերն Հայրենիքի հետ:
Ապա Ազգային ժողովի նախագահը ներկայացրել է Հարավային Կովկասի տարածաշրջանային, մասնավորապես անվտանգային գործընթացներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ունեցած դերի, նրա հանրային-քաղաքական, սոցիալ-տնտեսական կյանքի, Արցախում իրականացվող համահայկական ծրագրերի, ինչպես նաև ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացի թեմաները:
Հանդիպման վերջում Աշոտ Ղուլյանը պատասխանել է երիտասարդ հայրենակիցներին հուզող հարցերին:
ԼՂՀ ԱԺ մամլո ծառայություն
Նմանատիպ նյութեր
1555 դիտում
20:32 30-04-2019
Բակո Սահակյանն ընդունել է Հայ մարմնակրթական ընդհանուր միության պատվիրակությանը
1211 դիտում
21:37 11-08-2014
Վարչապետն ընդունել է Հայ մարմնակրթական ընդհանուր միության կենտրոնական վարչության անդամներին
Այս բաժնից
895 դիտում
20:29 28-01-2025
Հարավային Կորեայի Բուսանի օդանավակայանում ինքնաթիռի պոչը բռնկվել է թռիչքից առաջ. կան տուժածներ
1357 դիտում
18:25 28-01-2025
Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական նոր օդանակավակայանը կշահագործվի այս տարի. Ալիև
934 դիտում
15:15 28-01-2025
Սերբիայի վարչապետը հրաժարական է տվել