Կոլումբիայում երկրաշարժ է գրանցվել
Կոլումբիայի հյուսիսարևմտյան շրջանում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է ԱՄՆ֊ի երկրաբանական ծառայությունը։
Էպիկենտրոնը գտնվել է Տամա քաղաքից 8 կմ դեպի հյուսիս։
Տուժածների և ավերածությունների մասին տվյալներ չեն հաղորդվել։