4891 դիտում
15:54 09-03-2015
Երեւանում շտապօգնության սանիտարը մահացած կնոջ դիակի վրայից գողացել է նրա ոսկեղենը
53-ամյա Ռուզաննա Կիրակոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա աշխատելով՝ Երևանի քաղաքապետարանի «Շտապօգնություն» պետական փակ բաժնետիրական ընկերությունում, որպես ֆիլդշերական բրիգադայի սանիտար՝ ահազանգ ստանալով այն մասին, որ Մաշտոցի պողոտայի 51 շ. 36 բնակարանում դիակ կա, Ռ. Կիրակոսյանը շտապօգնության մեքենայի վարորդ Հայկ Վարդանյանի հետ մեկնել է վերը նշված բնակարան: Ապա Սիլվա Պետրոսյանի դիակը պատգարակով տեղափոխել են շտապօգնության ավտոմեքենայի սրահ, որի ընթացքում էլ Ռ. Կիրակոսյանը Ս. Պետրոսյանի դիակից գաղտնի հափշտակել է զգալի չափի՝ 50.000 ՀՀ դրամ արժողությամբ մեկ զույգ ոսկյա ականջօղը:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը:
Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
1889 դիտում
17:00 18-01-2014
Գողացել էին ննջարանում թաքցրած ողջ ոսկեղենը. տեսանյութ
1565 դիտում
15:40 05-12-2014
Ո՞վ և ինչպե՞ս էր գողացել տան ոսկեղենը. Տեսանյութ
1331 դիտում
10:56 10-10-2015
Հյուր եկած նախկին ամուսինը գողացել է ոսկեղենը
Այս բաժնից
748 դիտում
12:19 25-01-2025
«Արարատցեմենտ» գործարանում խնդիր չկա, աշխատակիցների անձնական բնույթի հարցերը լուծում են ստացել
682 դիտում
12:06 25-01-2025
Եկեղեցին տոնում է Սուրբ Աթանաս և Սուրբ Կյուրեղ հայրապետների հիշատակության օրը
976 դիտում
11:18 25-01-2025
Կիբեռմարտահրավեր. ներդրումային խարդախություններ. ՆԳՆ-ն զգուշացնում է