Եթե ձախողվեն Իրանի միջուկային հարցով բանակցությունները, իսկական միջուկային սպառազինությունների մրցավազք կսկսվի. Մեծ Բրիտանիա
Թեհրանի միջուկային ծրագրի համապարփակ համաձայնագրի ձախողումը կհանգեցնի Մերձավոր Արևելքում անկայունության և միջուկային սպառազինությունների իսկական մրցավազք կսկսվի, կարծիք է հայտնել Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ֆիլիպ Համմոնդը:
«Ես նախկինի պես գտնում եմ, որ ավելի լավ է չլինի համաձակնագիր,քան կնքվի վատ համաձայնագիր: Սակայն հարկավոր է իմանալ, որ համաձայնագրի բացակայությունը նշանակում է ուրանի հարստացման սահմանափակման, ինչպես նաև այն վերահսկելու բացակայություն, հետևաբար, տարածաշրջանում միջուկային սպառազինությունների մրցավազքւ հեռանկար»,-ասել է Համմոնդը:
Վերջինիսխոսքով՝ Իրանը պետք է ճկունություն ցուցաբերի այդ բարդ բանակցությունների ընթացքում և կատարի ոչ հեշտ ընտրություն: