211652_close_icon
views-count6982 դիտում article-date 09:15 05-03-2015

Այսօր ազգային հերոս, Սպարապետ Վազգեն Սարգսյանը կդառնար 56 տարեկան

Եթե չարաբաստիկ հոկտեմբերի 27-ը չլիներ, ազգային հերոս, Սպարապետ Վազգեն Սարգսյանը այսօր՝ մարտի 5-ին, կդառնար 56 տարեկան: Նա նաև այն բացառիկ քաղաքական գործիչներից էր, ով ուներ դիպուկ, հզոր գրիչ: Թեև շատերի մոտ Սպարապետը կոշտ մարդու տպավորություն էր թողնում, սակայն ծանոթանալով նրա մտքերին ու գրվածքներին՝ համոզվում ես, որ նա միաժամանակ ուներ շատ մեծ սիրտ և նուրբ հոգի: [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը ստորև ներկայացնում է Սպարապետի մտքերից մի քանիսը. [b]-Ամեն ժողովուրդ իր պատմության մեջ իր կռիվը գոնե մեկ անգամ մինչեւ վերջ պետք է տա: -Յուրաքանչյուր ժողովուրդ, լինի 3 միլիոնանոց, թե 300 միլիոնանոց, միշտ իր միջից կարող է հանել այնքան մարդ, որոնք կարող են երկիրը պահպանել։ -Չգիտեմ` համաշխարհայի՞ն ազգ ենք, թե՞ ոչ, բայց պարտավոր ենք համաշխարհային գործոն դառնալ, դա փաստ է։ -Այս երկիրը հորթի գլուխ չի, որ ով ոնց ուզի, խուզի: -Հայ ժողովուրդը չի ապրում իր տառապանքին ու տաղանդին արժանի կյանքով: -Ճիշտ եմ արել, որ կենաց ու մահու ընտրության կոչով եմ դիմել: -Հաղթել են, պետություն են ստեղծել այն ժողովուրդները, որոնք պատերազմի կես ճանապարհին չեն հոգնել: -Ավելի լավ է մեկ մոմ վառել, քան հավերժ բողոքել խավարից: -Հերոսները պետք է զոհվեն պատերազմի դաշտում, հակառակ դեպքում նրանք անտանելի են դառնում: -21-րդ դարը, անկասկած, մերն է լինելու։ -Եթե մենք ներսից ամուր եղանք, ունենանք ամուր պաշտպանված պետություն, ոչ մի տեսակի դրսի միջամտություն, ոչ մի տեսակի անակնկալ մեզ համար ցավալի չէ: -Արցախն աստիճանաբար վերածվում է անառիկ մի ամրոցի, որի պատերին զարկվելով՝ թշնամին կարող է ջարդուփշուր լինել:[/b] Հիշեցնենք, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովի վրա իրականացված հարձակմանը զոհ գնացին Կարեն Դեմիրճյանը, Սպարապետ Վազգեն Սարգսյանը, Յուրի Բախշյանը, Ռուբեն Միրոյանը, Լեոնարդ Պետրոսյանը, Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը, Միքայել Քոթանյանը:

Նմանատիպ նյութեր