«Գոլդ» համարանիշներով սպիտակ «յաշիկի» օրինախախտ վարորդի գլխին սև ամպեր էր կուտակվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակցի կողմից Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք է տեղափովել Mercedes G մակնիշի 90 FT 001 համարանիշի ավտոմեքենան:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցի բնակիչ Գրիշա Պոդոզլյանը, չարամտորեն Երևանի կենտրոնում կատարել ճանապարհային երթևեկության կանոնների չարամիտ խախտումներ, ինչի համար էլ հանգրվանեց ՃՈ հատուկ պահպանվող տարածք:
Ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմը բազմիցս հորդորել է, որ ցանկացած օրինախախտ վարորդ անկախ նրանից ինչ «կալիբրի իսան» կլինի, եթե կխախտեն երթևեկության կանոնները, ապա իրենց երկաթյա նժույգներով կտեղափոխվեն տուգանային հարապարակներ:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի



