211652_close_icon
views-count17248 դիտում article-date 20:49 18-02-2015

«Գոլդ» համարանիշներով «յաշիկի» վարորդի և ՃՈ աշխատակցի «բանակցությունները» ավարտվեցին տուգանքով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ փետրվարի 18-ին, Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3 –րդ դասակի տեսուչի կողմից վարչական պատասխանատվության է ենթարկվել Mercedes G500 մակնիշի 99 VV 009 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, Երևան քաղաքի Նազարբեկյան փողոցի բնակիչ, 21-ամյա Արմեն Հովհաննիսյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս Նալբանդյան փողոցում խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները ու երբ ՃՈ աշխատակիցը կանգնեցրել է նրան և արձանագրություն է կազմել, «վարորդը միքիչ սրտնեղեց», թե՝ «Ախպեր, արի մի բան տամ՝ գնամ»: Թե ինչ էր տալու և ինչ էր ստանալու ՃՈ աշխատակիցը, դա պարզ չդարցավ, քանի որ տեսուչը մերժեց վարորդին և նրանց «բանակցությունները» ավարտվեց տեսուչի կողմից վարորդի վրա ակտ գրելով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր