211652_close_icon
views-count11018 դիտում article-date 14:15 15-12-2014

«Գոլդ» համարանիշներով «յաշիկի» խմած վարորդն իր «սպիտակ ձիով» տեղափոխվեց «Գաի պլաշադկա». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ դեկտեմբերի 14-ին, Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել Mercedes G500 մակնիշի 66 ՕՕ 661 համարանիշի ավտոմեքենան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները ծառայության ընթացքում կագնեցրել են նշված ավտոմեքենան, և պարզվել է, որ վարորդը՝ Թորոս Մուրադյանը, եղել է ոչ սթափ, ինչը հաստատվել է, երբ նրան տեղափոխել են բժշկական կենտրոն՝ փորձաքննության: Ճանապարհային ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայությունը և բոլոր օրինախախտ վարորդները՝ անկախ զբաղեցրած դիրքից, պաշտոնից և նրանց վարած «երկաթյա նժույգներից», օրինախախտման դեպքում կենթարկվեն վարչական պատասխանատվության, իսկ անհրաժեշտության դեպքում նրանց տրանսպորտային միջոցը կտեղափոխվի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր