211652_close_icon
views-count1123 դիտում article-date 14:16 03-03-2015

Կոստրոմայում սոցցանցի օգտատերին տուգանել են սվաստիկայի համար

Կոստրոմայում դատարանը տուգանել է մի աղջկա, ով իր սոցցանցի էջում հրապարակել է սվաստիկայի սիմվոլը: 2015թ-ի փետրվարի վերջին Կոստրոմայի շրջանային դատարանը վերանայել է աղջկա դեմ վարչական իրավախտման մասին գործը, ով ազատորեն հրապարակել է սոցցանցի իր էջում նացիստական սիմվոլիկայով նկար: Հայտնի է, որ 2014թ-ի փետրվարին Ուկրաինայում տեղի ունեցած դեպքերից հետո, աղջիկն ամբողջությամբ փոխել էր նացիստական սիմվոլիկայի նկատմամաբ իր տեսակետներն ու համոզմունքները: Նա ընդունել է իր կողմից հանցանք կատարելու մեղքը: Դատարանը նրան մեղավոր է ճանաչել նացիստական և ծայրահեղական ատրիբուտներ կամ սիմվոլիկաներ քարոզելու և հրապարակելու համար և տուգանել է նրան 1000 ռուբլու չափով:

Նմանատիպ նյութեր