211652_close_icon

ՈւԵՖԱ-ն Խորվաթիայից մեկ միավոր հանեց սվաստիկայի հետ կապված միջադեպի համար. տեսանյութ

views-count3992 դիտում article-date 20:38 23-07-2015
Խորվաթիայի հավաքականը պատժվեց Եվրո-2016-ի խմբային փուլում Իտալիայի հավաքականի հետ խաղի (1:1) ժամանակ տեղի սվաստիկայի հետ կապված միջադեպի համար: ՈւԵՖԱ-ն խորվաթներին խմբային մրցաշարում զրկեց մեկ միավորից: Հիշեցնենք, որ սվաստիկան պատկերված էր Սպլիտի «Պոլյուդ» մարզադաշտի խոտածածկին: Հանդիպումն ընթանում էր առանց հանդիսականների: Չնայած դրան, Խորվաթիան շարունակում է H խմբում 13 միավորով գլխավորել աղյուսակը: Իտալիայի հավաքականը բալկանյան թիմից ետ է մնում մեկ միավորով: Նշենք, որ Եվրո-2016-ի եզրափակիչ փուլ կմտնեն խմբերում առաջին երկու տեղ գրաված հավաքականները, իսկ երրորդ տեղ գրավածները անցումային խաղեր կանցկացնեն:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր