ՌԴ Կոստրոմայում խիզախ անցորդը փրկել է սառցակալած լճակում հայտնված շանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՌԴ Կոստրոմա քաղաքի Շագովսկի թաղամասում ականատեսները արձանագրել են, թե ինչպես է շունը բադերի հետևից վազելով՝ հայտնվել տեղի սառցակալած լճակում:
Տեղի բնակիչները փրկարար ծառայություն էին ահազանգել:
Մինչ կժամանեին փրկարարները՝ անցորդներից մեկը փրկել էր չորքոտանուն, չնայած վերջինս փորձել էր մի քանի անգամ խայթել տղամարդուն, ում վնասված ձեռքը վիրակապել էին ավելի ուշ դեպքի վայր ժամանած փրկարարները:
Ներկայացնում ենք տեսանյութը: