3656 դիտում
16:25 02-03-2015
Հրազենային վիրավորումից մահացած 19-ամյա զինծառայողի մահվան փաստով ձերբակալվել են 3 անձ
ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում հրազենային վիրավորումից մահացած 19-ամյա Ալբերտ Էմիլի Սաֆարյանի մահվան փաստով ձերբակալվել է 3 անձ : Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ ՀՀ քննչական կոմիտեից:
Ձերբակալվել են՝ վաշտի ավագ, ենթասպա Արայիկ Սուքիասյանը, ժամկետային զինծառայողներ՝ շարքային Գեւորգ Ղազարյանը եւ կրտսեր սերժանտ Միհրան Հովակիմյանը։
Ժամակետային զինծառայողները կասկածվում են ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-րդ մասով եւ 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործություններ կատարելու մեջ` մի խումբ անձանց կողմից զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջեւ ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ ծեծելով կամ այլ բռնի գործողություններ կատարելով, իսկ վաշտի ավագը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ ` զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասին ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը։
Մինչեւ այդ հայտնել էինք, որ Ալբերտ Էմիլի Սաֆարյանի ընտանիքում 3 երեխա են: Իրենից մեծ եղբայր ունի եւ փոքր մեկ քույր: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում պատմել էին Ալբերտի հարազատները, ովքեր շոկի մեջ էին նրա մահվան լուրից հետո: Հարեւանները ասել էին, որ թե իրենք և թե տղայի ծնողները չեն հավատում ինքնասպանության վարկածին, քանի որ Ալբերտը այնպիսի խառնվածքի տեր անձնավորություն է եղել, որ երբեք նման քայլի չէր դիմի: Ավելին, տղան մինչեւ ծառայության մեկնելը սովորել է քոլեջում: «Անգամ հոր հետ մեկնել է արտագնա աշխատանքի՝ գումար վաստակելու համար: Նա չվերադառնալու հնարավորություն ուներ, բայց ծառայությունից չխուսափեց. եկավ, որ մասնակցի հայրենիքի սահմանների պաշտպանությանը, բա նման բա՞ն են անում: Գիտե՞ք, թե հիմա ինչ վիճակում են թե նրան ճանաչողները, թե հարազատները»,-ավելացրեց նրանց հարեւանուհին:
Պատմեցին նաև, որ ասում են, թե նաեւ նա այդ քայլից առաջ նամակ է թողել, որտեղ գրված է, որ իբր ընտանեկան խնդիրներ ունեն եւ այդ պատճառով է դիմում այդ քայլին: «Անգամ ծիծաղելի է: Եթե նման խնդիրներ լինեին, նախ մենք էլ կիմանայինք: Հետո նա ընտանեկան խնդրի պատճառով այդ քայլին չէր դիմի»,- ավելացրել էին նրանք: Մինչեւ այդ էլ հայտնել էինք, որ ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում հրազենային վիրավորումից մահացած 19-ամյա Ալբերտ Էմիլի Սաֆարյանը, [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի տեղեկություններով՝ Երեւանից էր` Նոր Նորքի 1-ին զանգվածից: Հաջողվել էր նաեւ պարզել, որ Ալբերտը հակառակորդի կրակոցից չի մահացել. նախնական տեղեկություններով՝ նրա մահվան փաստով քրեական գործը հարուցվելու է ինքնասպանության հասցնելու հոդվածով, այսինքն` ինքն է իրեն մահացու հրազենային վիրավորում հասցրել:
Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից հայտնեցին, որ զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական բաժնում ժամկետային զինծառայող 19-ամյա Ալբերտ Սաֆարյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը), կատարվում է նախաքննությունքննչական կոմիտեից փոխանցեցին, որ տղայի մահվան փաստով: Ավելի վաղ էլ հայտնել էինք, որ որ փետրվարի 27-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1996թ. ծնված Ալբերտ Էմիլի Սաֆարյանը:
Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացել էր ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Նմանատիպ նյութեր
2911 դիտում
08:50 13-05-2014
Հրազենային վիրավորումից մահացած զինծառայողի հարազատները վստահ են, որ տղան ինքնասպան չի եղել․ Ժողովուրդ
Այս բաժնից
436 դիտում
16:29 30-10-2024
Վրացիները սերտել են թե՛ իրենց նախկին սխալները, թե՛, գուցե, ներկայիս Հայաստանի ողբալի դասերը. Աշոտյան
802 դիտում
15:15 30-10-2024
«Վարդաշեն» ՔԿՀ-ի ծառայողները կարճատև տեսակցության եկած քաղաքացու մոտից հայտնաբերել են բջջային հեռախոս