2995 դիտում
08:50 13-05-2014
Հրազենային վիրավորումից մահացած զինծառայողի հարազատները վստահ են, որ տղան ինքնասպան չի եղել․ Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Մայիսի 10-ին, Իջևանի N զորամասում հրազենային վիրավորումից մահացած ժամկետային զինծառայող, շարքային Ներսես Կարապետյանի հարազատները վստահ են, որ տղան ինքնասպան չի եղել, այլ նրան, միգուցե, սպանել են:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում զինվորի քեռին պատմեց, որ դեպքից մեկ օր առաջ Ներսեսը զանգահարել և ասել է, որ իր վաշտի հրամանատար Գարիկ Ասրյանն իրեն հանգիստ չի տալիս: «Հրամանատարը բենզինի գումար է պահանջել, իսկ Ներսեսն ասել է, թե չկա: Ավելի ուշ հրամանատարն ասել է. «Ես քո հախից կգամ»:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում, սակայն, զորամասի հրամանատար գնդապետ Միհրան Մախսուդյանը բացառեց, որ կատարվածը կապված է բենզինի դեպքի հետ. «Այդ խնդրին ծանոթ եմ եղել ու որպես հրամանատար, վաշտի հրամանատարին տույժի եմ ենթարկել: Ես անգամ երեխաներին ասել եմ, որ եթե մեկը ձեզանից բենզինի գումար կուզի, կգաք անձամբ ինձ մոտ: Իմ ասելուց հետո, վաշտի հրամանատարը չէր կարող նրանցից բենզինի գումար պահանջել»»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
8220 դիտում
10:19 13-05-2014
Բանակում հրազենային վիրավորումից մահացած զինծառայողը ինքնասպան չի եղել
Այս բաժնից
871 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1243 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1396 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»