211652_close_icon
views-count81520 դիտում article-date 16:52 25-02-2015

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ ինչպես է Ժողինստիտուտի 19-ամյա ուսանողը Toyօta Land Cruiser Prado-ով վրաերթի ենթարկում առաքիչին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ երեկ՝ փետրվարի 24-ին, Երևանում 19-ամյա Տիգրան Ավագյանի կողմից Toyօta Land Cruiser Prado մակնիշի ավտոմեքենայով Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի բնակիչ, 57-ամյա Սուրեն Բաղեյանի վրաերթից: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդ Տ. Ավագյանը սովորում է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի 2-րդ կուրսում, իսկ վրաերթի հետևանքով մահացած Ս. Բաղեյանն աշխատում էր «ԼՍՏ Գրուպ» ՍՊԸ-ում ՝ որպես առաքիչ: Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2015/02/24/44145/]ֆոտոլրագրողը դեպքի վայրից հայտնել էր[/url], որ փետրվարի 24-ին վրաերթ-վթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:10-ի սահմաններում Երևանի բնակիչ, 19-ամյա Տիգրան Ավագյանն իր վարած Toyota Land Cruiser Prado մակնիշի 98 ԼՍ 888 համարանիշի ավտոմեքենայով Աբովյան փողոցում՝ «Ռոբերտո» խանութի դիմաց, վրաերթի էր ենթարկել Կոտայքի մարզի բնակիչ Սուրեն Բաղեյանին: Վրաերթի ենթարկվածը քաղաքացիների, տաքսու և Toyota Land Cruiser Prado-ի վարորդի օգնությամբ շտապ տեղափոխվել էր թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Ավելի ուշ [url=https://shamshyan.com/hy/article/2015/02/24/44213/]ֆոտոլրագրողը հայտնել էր[/url], որ Ս. Բաղեյանը հիվանդանոցում մահացել է: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի Բացառիկ տեսանյութը՝ [url=https://www.facebook.com/pages/Security-Dream-Co-LTD/260488774022240]Security Dream Co. LTD[/url]-ի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր