1373 դիտում
14:01 25-02-2015
Ստեղծվել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոնի մրցույթի անցկացման հանձնաժողով
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 24-ին ստորագրել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի կազմակերպման և անցկացման ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին կարգադրություն:
ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնում են, որ կարգադրության մեջ ասված է.
«Հիմք ընդունելով «Հեռուստատեսության և ռադիոյի մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ մասը, ինչպես նաև Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2011 թվականի ապրիլի 11-ի «Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի և Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի անցկացման կարգի մաuին» ՆԿ-62-Ն կարգադրությունը`
որոշում եմ.
Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոն զբաղեցնելու համար հայտարարել մրցույթ և ստեղծել մրցույթի կազմակերպման և անցկացման ժամանակավոր հանձնաժողով հետևյալ կազմով`
-Մերի Հարությունյան, Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ (հանձնաժողովի նախագահ),
-Մարգարիտ Ազարյան, Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կադրերի վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար),
-Արմեն Ամիրյան, Հայաստանի հանրային ռադիոընկերության գործադիր տնօրեն,
-Լարիսա Հովհաննիսյան, «Հանրային ծառայություն» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր
-Տիգրան Ֆարմանյան, «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի գլխավոր խմբագիր»:
Նմանատիպ նյութեր
4020 դիտում
19:15 31-01-2020
Հայտնի է ԵՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթի անցկացման օրը
1258 դիտում
08:31 13-08-2024
Մրցույթ` առանց իրական մրցակցության․ ովքե՞ր են ՀՀԽ անդամի թափուր տեղի համալրման մրցույթի թեկնածուները. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1168 դիտում
22:59 30-01-2025
Նոր Նորքի 2-րդ զանգվածի «Վերածննդի այգին» բարեկարգվում է
751 դիտում
22:52 30-01-2025
Նիկոլ Փաշինյանը ցավակացել է Վաշինգտոնում ինքնաթիռի ու ուղղաթիռի մասնակցությամբ աղետի առիթով
1426 դիտում
22:40 30-01-2025
Դավիթ Խուդաթյանը գործուղվում է Ֆիլիպիններ