Չինաստանում նավ է խորտակվել. կա 8 զոհ
Կենտրոնական Չինաստանում՝ Ցզիցզյան գետի վրա նավ է խորտակվել: Զոհվել է 8 մարդ,1-ը համարվում է անհայտ կորած:
Մասնավոր նավի վրա եղել է 18 մարդ, սակայն այն նախատեսված է եղել 8 մարդու համար: Հաջողվել է փրկել նրանցից 8-ին: 12 մետրանոց նավը օգտագործվել է Տաոխուա կղզի հասնելու համար: Փրկված ուղևորներից մեկը հայտնել է, որ հետդարձի ճանապարհին հանկարծ նավը սկսել է կորցնել հավասարակշռությունը և սկսել է խորտակվել: