Վրաստանի կառավարությունը կկրճատի ծախսերը և կնվազեցնի տնտեսական աճի կանխատեսումները
Trend-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտնել է, որ կառավարությունը պետք է կրճատի վարչական ծախսերը՝ երկրում ստեղծված տնտեսական պայմանների վատթարացման պատճառով:
Ըստ նրա՝ վրացական լարիի նվազումը բացասաբար է ազդել քաղաքացիների տնտեսական վիճակի և ընկերությունների ֆինանսական արդյունքների վրա:
Նա նաև նշել է, որ կառավարությունը ստիպված է փոխել տնտեսական աճի կանխատեսումները դեպի նվազում՝ պայմանավորված ինչպես տարածաշրջանում, այնպես էլ Եվրոպայում տիրող դրությամբ:
«Հայաստանում և Մոլդովայում տնտեսական աճի կանխատեսումները հավասար են զրոյի, Եվրոպայում ամենաքիչը 1% է, ամենաշատը՝2%, և մենք, իհարկե բացառություն չենք կազմի: Ձեզ հայտնի է, որ կանխատեսվել էր 5%-ոց աճ, բայց այսպիսի դրությունից ելնելով՝ պետք է վերանայել այն»,- ասել է նա: