790 դիտում
21:15 04-05-2023
Կներդրվի նոր համակարգ, որը կօգնի խնայել դատարանների, դատավարության մասնակիցների ժամանակն ու կնվազեցնի ծախսերը
Բարձրագույն դատական խորհրդի և Արդարադատության նախարարության համատեղ նախաձեռնությամբ այսօր տեղի է ունեցել դատաիրավական բարեփոխումներին նվիրված հերթական հանրային քննարկումը: Այս մասին հայտնում են Բարձրագույն դատական խորհրդից:
Այս անգամ թեման նվիրված էր էլեկտրոնային դատավարության համակարգերի ներդրմանը: Առաջարկվող իրավակարգավորումները նպատակ են հետապնդում թեթևացնելու դատարանների ծանրաբեռնվածությունը, նպաստելու էլեկտրոնային գործիքների կիրառմամբ գործերի առավել արագ քննությանը, դատարանների և դատավարության մասնակիցների ռեսուրսների խնայմանը, քաղաքացիական գործերի ողջամիտ ժամկետում քննության ապահովմանը։
Էլեկտրոնային դատավարության համակարգերի ներդրումն ինքնին չի հանգեցնելու ավանդական դատավարությունների վերացմանը. դատավարության մասնակիցները հնարավորություն են ունենալու «ընտրել»՝ օգտագործել համապատասխան էլեկտրոնային համակարգերը, թե ոչ։
Առաջարկվող փոփոխությունները, ի թիվս այլնի, հնարավորություն կընձեռնեն ստեղծել և ներդնել դատական միասնական էլեկտրոնային կառավարման համակարգ, որը կապահովի քաղաքացիական գործերի մեկ ատյանի դատարանից մեկ այլ ատյանի դատարան և միևնույն ատյանի դատարանի նստավայրերի միջև փոխանցումը, ինչպես նաև կողմ-կողմ, կողմ-դատարան ծանուցման արդյունավետ համակարգի գործարկումը, որի արդյունքում հնարավոր կդառնա դատարան ապացույցներ ներկայացնելը, միջնորդություններ և դատավարական այլ գործողություններ կատարել էլեկտրոնային եղանակով։
Էլեկտրոնային համակարգերի ներդրումը կնպաստի նաև ժամանակի խնայմանը, ծախսերի նվազեցմանը ինչպես դատարանների, այնպես էլ դատավարության մասնակիցների համար:

Նմանատիպ նյութեր
1958 դիտում
22:25 21-02-2015
Վրաստանի կառավարությունը կկրճատի ծախսերը և կնվազեցնի տնտեսական աճի կանխատեսումները
3325 դիտում
16:59 20-12-2017
2018-ից կներդրվի մաքսային հսկողության նոր գործիք՝ բեռների վերահսկման ինտեգրված ավտոմատ համակարգ
4001 դիտում
10:01 27-12-2019
Կներդրվի հաշմանդամության գնահատման նոր համակարգ․ «Հայաստանի Հանրապետություն»
Այս բաժնից
571 դիտում
14:33 23-11-2024
Երեխաների՝ տեքստը կարդալու և հասկանալու կարողությունները բարելավվում են. ԿԳՄՍ նախարար
811 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
697 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151