ԱՄՆ-ը 4,3 մլրդ դոլարով կկրճատի միջազգային օգնության ծախսերը. Politico
Սպիտակ տունը մտադիր է ավելի քան 4 միլիարդ դոլարով կրճատել ԱՄՆ-ի միջազգային օգնության ծախսերը: Այդ մասին գրել է Politico հրատարակությունը:
ԱՄՆ վարչակազմի աղբյուրների տվյալներով՝ համապատասխան նախագիծը պատրաստել է Սպիտակ տան բյուջետային վարչությունը: Փաստաթղթի համաձայն՝ ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության (USAID) ծախսերը կկրճատվեն 2,3 միլիարդ դոլարով, իսկ միջազգային օգնության ծրագրերը, որոնք իրականացվում են պետքարտուղարության շրջանակներում, 2 միլիարդ դոլար պակաս կստանան:
Ամենայն հավանականությամբ՝ բյուջեի ուղղումները կարող են Կոնգրես ուղարկվել հաջորդ շաբաթվա սկզբին: Օրենսդիրները կունենան 45 օր, որպեսզի հավանություն տան նախագահի առաջարկած փաթեթին կամ մերժեն այն: