211652_close_icon
views-count54195 դիտում article-date 12:31 27-10-2016

Պարզվել է Արմավիր քաղաքում «յաշիկի» մասնակցությամբ «յաշիկի» իրական վարորդի ինքնությունը. նա համայնքային ոստիկան է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը հոկտեմբերի 23-ին տեղեկություն էր հրապարակել Արմավիր քաղաքում տեղի ունեցած խոշոր ավտովթարի մասին։ Տեղեկացրել էինք նաև, որ քաղաքացին, ով ներկայացել էր որպես «յաշիկի» վարորդ, իրականությանը չի համապատասխանում և մեր տեղեկություններով՝ ավտոմեքենան վարել է ոստիկանության աշխատակից։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ «յաշիկը» վարել է ոստիկանության Արմավիրի բաժնի համայնքային ոստիկան Վոլոդյա Աբրահամյանը, ով, սակայն, վթարից հետո հեռացել էր դեպքի վայրից։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2016/10/24/99238/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 23-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 22։50-ի սահմաններում Երևանյան և Հանրապետության փողոցների խաչմերուկում բախվել էին Երևան քաղաքի Նոր Արեշ 4-րդ փողոցի բնակիչ, 70-ամյա Ալեքսանդր Գալստյանի վարած Վազ 2106 մակնիշի 34 QA 445 համարանիշի և Mercedes Benz մակնիշի 12 AN 112 համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով «06»-ի վարորդ Ա. Գալստյանն ու նրա ուղևորներ՝ Երևան քաղաքի Նոր Արեշ 4-րդ փողոցի բնակիչներ, 62-ամյա Անահիտ Մկրտչյանը, 4-ամյա Անահիտ Գալստյանը և Երևան քաղաքի Չարենցի 24 շենքի բնակիչ, 20-ամյա Արմինե Մկրտչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Արմավիրի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել էր ոստիկանության Արմավիրի բաժին, որտեղից դեպքի վայր էր ժամանել հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Հայկ Մնացականյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 67+
67+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր