Թուրքիայում բնակվող քրդերը զանգվածային ցույցեր են անցկացրել
Թուրքիայի խոշորագույն քաղաքներում այս գիշեր զանգվածային բողոքի ցույցեր են անցկացրել քրդերը:
Ինչպես փոխանցում է թուրքական CNN հեռուստաալիքը, քրդերի համբերության բաժակը լցրել է Սիրիայի սահմանային Քոբան քաղաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից տեղի քրդերին զանգվածային սպանությունների հանդեպ Թուրքիայի իշխանությունների ցուցաբերած անտարբերությունը:
Քրդական շրջանակներում ռուըսական Ria Novosti-ի աղբյուրը հայտնել է, որ ակցիան կազմակերպել են քրդամետ կուսակցությունները: Բողոքի ցույցեր են անցկացվել մայրաքաղաք Անկարայում, Իզմիրում, Ադանայում, Սիիրթում, Շըրնաքում, Մարդինում, Բաթմանում, Մուշում:
Եթե Անկարայում և Չանաքալըում բողոքի ցույցերը խաղաղ բնույթ են կրել, ապա մյուս քաղաքներում տեղի են ունեցել բախումներ ոստիկանության և ցուցարարների միջև: Ադանայում ցուցարարներ են վիրավորվել, Շըրնաքում զայրացած ամբոխն այրել է 2 բանեկրի գրասենյակները, Մուշում այրվել են խանութներ: