G7-ը պատժիչ միջոցներ է խոստանում Մինսկի համաձայնությունները չկատարող կողմին
G7-ի անդամ երկրները ողջունել են ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ Մինսկում Նորմանդական քառյակի ձեռք բերած համաձայնությունները: Ըստ G7-ի ղեկավարների՝ դրանց շնորհիվ Դոնբասի ճգնաժամի լուծման հարցում առաջընթաց կլինի:
Միևնույն ժամանակ G7-ը նախազգուշացրելէ, որ համապատասխան քայլր կձեռնարկի, եթե մինսկյան համաձայնությունների կատարման հարցում, մասնավորապես հրադադարի խախտման և ծանր սպառազինությունների հետքաշման հետ կապված՝ կողմերից որևէ մեկը թերանա:
Հիշեցնենք, որ 11 կետից բաղկացած հռչակագրով կողմերը պարտավոր են փետրվարի 15-ին, ժամը 00:00-ից հրադադար հաստատել: