Եթե Վրաստանը միանա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, ապա երկրի տնտեսությունը կկործանվի. Ղարիբաշվիլի
Արևմտյան երկրների պահանջով Վրաստանի հնարավոր միացումը Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներին կվնասի երկրի ազգային շահերին, հայտարարել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ ելույթ ունենալով Կատարի տնտեսական ֆորումում, գրում են ռուսական լրատվամիջոցները։
«Եթե Վրաստանը միանա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, ապա երկրի տնտեսությունը կկործանվի, դա կվնասի ազգային ու ժողովրդի շահերին»,- ասել է Վրաստանի վարչապետը։
Նա հիշեցրել է, որ Վրաստանի և Ռուսաստանի միջև մեկ տարվա ընթացքում ապրանքաշրջանառությունը կազմում է մոտ մեկ միլիարդ դոլար. ըստ Ղարիբաշվիլիի՝ ԵՄ անդամ երկրները Ռուսաստանի հետ առևտրում այդ ցուցանիշին հասնում են ընդամենը մի քանի օրվա ընթացքում:
Բացի այդ, կառավարության ղեկավարը նշել է, որ 2008 թվականին Վրաստանի հակամարտությունից հետո արևմտյան երկրները տնտեսական հարաբերություններ են պահպանել Ռուսաստանի հետ և պատժամիջոցներ չեն կիրառել։