17333 դիտում
12:47 14-02-2015
Մարտական հենակետում հրազենային վիրավորումից մահացած Արմանը 1 ամսից կդառնար 20 տարեկան. մայրը լուրը լսելուն պես ուշաթափվել է
ԼՂՀ ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորումից մահացած 19-ամյա Արման Օսիպյանի մայրը լուրը լսելուն պես ուշաթափվել է: Մինչեւ հիմա նրա մոտից չեն հեռանում, քանի որ վիճակը շատ վատ է: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ Արտանիշի գյուղապետ Կարեն Շուշանյանից:
Նա նշեց, որ իրենք են հարազատներին հայտնել լուրը եւ շատ մեծ դժվարությամբ: Արմանը ընտանիքի փոքր որդին է, իրենից մեծ 1 եղբայր ունի: Մարտի 16-ին դառնալու էր 20 տարեկան: Ընտանիքն ապրում է սոցիալապես անապահով պայմաններում:
«Ահավոր բան է կատարվել, ճրագ է մարել: Բոլորս էլ չենք կարողանում այդ լուրը մարսել: Ահավոր ծանր վիճակ է: Աննկարագրելի դաժանություն է»,- ասաց գյուղապետը եւ ավելացրեց, որ դեռ հայտնի չէ՝ հակառակորդի կրակոցի՞ց է մահացել, թե՞ հայրենակցի:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ փետրվարի 14-ին՝ ժամը 04:40-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Արման Սերգեյի Օսիպյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Նմանատիպ նյութեր
11194 դիտում
15:14 11-02-2015
Նոր մանրամասներ մարտական հենակետում հրազենային վիրավորումից մահացած 24-ամյա Տիգրանի մասին
5093 դիտում
16:08 20-03-2014
Մարտական դիրքերում հրազենային կրակոցից մահացած 20-ամյա Արմանը ընտանիքի միակ տղան էր
Այս բաժնից
550 դիտում
13:03 25-01-2025
Էրազմուս+ծրագրերին Հայաստանի մասնակցությունը բնականոն շարունակվում է
787 դիտում
12:19 25-01-2025
«Արարատցեմենտ» գործարանում խնդիր չկա, աշխատակիցների անձնական բնույթի հարցերը լուծում են ստացել
718 դիտում
12:06 25-01-2025
Եկեղեցին տոնում է Սուրբ Աթանաս և Սուրբ Կյուրեղ հայրապետների հիշատակության օրը