ՌԴ Սևծովյան նավատորմը զորավարժություններ է սկսել Ղրիմում
Ռուսաստանի Դաշնության Սևծովյան նավատորմի ափամերձ պահպանության ստորաբաժանումները զինավարժություններ են սկսել Ղրիմում, հաղորդում է Ria Novosti-ն:
Նավատորմի մամլո ծառայությունը տեղեկացրել է, որ անցկացվում են երկկողմանի տակտիկական զորավարժություններ, որոնց մասնակցում է 600-ից ավելի զինվորական:
Զորավարժություններին ընդգրկված է 50 միավոր ռազմտեխնիկա: