211652_close_icon

Ռուսական նավատորմը հականավային զորավարժություններ է անցկացրել Խաղաղ օվկիանոսում

views-count1370 դիտում article-date 14:17 09-11-2015
Ռուսական 4 ռազմանավեր հականավային զորավարժություններ են անցկացրել Խաղաղ օվկիանոսում, տեղեկացնում է Ria Novosti-ն՝ հղում անելով ՌԴ Արևելյան ռազմական օկրուգի ներկայացուցիչ Ռոման Մարտովին: Հականավային զորավարժութոյւններն անց են կացվել փոխծովակալ Ալեքսանդր Յուլդաշևի գլխավորությամբ և «Варяг» գվարդիական հրթիռային հածանավի, «Быстрый» ավիակրի, «Борис Бутома» տանկերի և «Алатау» փրկարարական քարշակ նավի մասնակցությամբ: Նավատորմը զորավարժութւուններից հետո ուղղություն է վերցրել դեպի հնդկական Վիշակհապատի նավահանգսիտ, որտեղ համատեղ զորավարժություններ կանցկացնի Հինդկաստանի ռազմածովային ուժերի հետ:

Նմանատիպ նյութեր