ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի 3-րդ նավատորմը կարող է կին ղեկավարել
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի փոխծովակալ Նորա Թայսոնը կարող է դառնալ առաջին կինը, ով կղեկավարի ԱՄՆ-ի ՌԾՈՒ 3-րդ նավատորմը: Այդ մասին հայտնել է Navy Times-ը:
Թայսոնի թեկնածությունն առաջադրել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման: Եթե Սենատը հաստատի նրա թեկնածությունը, ապա նա կղեկավարի նշված նավատորմը:
Ն. Թայսոնը ՌԾՈՒ սպա է: Նա եղել է ՛՛Բաթաան՛՛ դեսանտային ավիակրի կապիտանը, որը պատասխանատու էր Խաղաղ օվկիանոսի արևմտյան հատվածի անվտանգության համար: Եղել է նաև Երկրորդ հարվածային ավիակիր խմբի ղեկավարը, ինչպես նաև 2 տարի զբաղեցրել նավատորմի հրամանատարի օգնականի պաշտոնը: