Նայինգոլանը ներողություն է խնդրել «Բարսելոնայի» կիսապաշտպանից՝ ծանր վնասվածք հասցնելու համար. տեսանյութ
Իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Ռաջա Նայինգոլանը ներողություն է խնդրել «Բարսելոնայի» կիսապաշտպան Ռաֆինյայից՝ նրան ծանր վնասվածք հասցնելու համար՝ Չեմպիոններ լիգայի խմբային մրցաշարի [url=https://shamshyan.com/hy/article/2015/09/17/65126/]հանդիպման[/url] (1:1) ժամանակ:
«Ռաֆինյա, խիստ անհանգստացած եմ տհաճ լուրերից և ներողություն եմ խնդրում, ես չէի ցանկանում քեզ վնասվածք հասցնել:
Հուսով եմ, որ շուտով քեզ կտեսնեմ խաղադաշտում», գրել է բելգիացին իր թվիտերում:
Նշենք, որ 22-ամյա Ռաֆինյան ստացել է ծնկի խաչաձև կապանների վնասվածք և առնվազն կես տարով շարքից դուրս եկել: Ֆուտբոլիստին պատգարակով են խաղադաշտից դուրս բերել: