211652_close_icon
views-count2526 դիտում article-date 18:08 02-02-2015

Հաճախորդը մտել է խանութ և հափշտակել աշխատակցուհու հեռախոսը. տեսանյութ

Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Օպտիկ Սթայլ» խանութի սրահից գողություն կատարելու դեպքի առթիվ, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ Հունվարի 12-ին` ժամը 18:00-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձն «Օպտիկ Սթայլ» խանութի սրահի սեղանի վրայից գաղտնի հափշտակել է աշխատակցուհուն պատկանող հեռախոսը` վերջինիս պատճառելով զգալի չափի գույքային վնաս: Դեպքի վայրի զննությամբ` «Օպտիկ Սթայլ» խանութից առգրավվել է տեսանկարահանող սարքի՝ դեպքի օրվա տեսագրությունը, որտեղ արձանագրված է գողության պահը: Ովքեր ճանաչում են տեսագրությունում պատկերված անձին կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր