ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դիմակավորված անձը մտել է Երևանում հայտնի «Դավ & Դալի» խանութ և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Օգոստոսի 15-ին խանութի դիմակավորված թալանման դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, անհայտ անձը ժամը 04:30-ի սահմաններում Ավան-Առինջում գտնվող «Դավ & Դալի» խանութի դուռը կոտրելու միջոցով մտել է ներս և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար, ապա դիմել փախուստի:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները և ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ավանի բաժնի ծառայողները:
Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ ինչպես է տեղի ունեցել գողությունը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։