43157 դիտում
22:30 01-05-2023
Կնոջ նկատմամբ հերթական բռնության դեպքը Երևանում. մի՞ թե իրավապահ համակարգը անզոր է. վթարից հետո երիտասարդ տղան մտել է խանութ և իր սև գործը արել աշխատակցուհու նկատմամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 1-ին, Երևանում հերթական անգամ բռնություն է տեղի ունեցել կնոջ նկատմամբ: Ժամը 02:00-ի սահմաններում Թիվ 1 համալսարանական հիվանդանոցից Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ նախաբազկի վնասվածք, մարմնի տարբեր մասերում սալջարդ և վնասվածքներ» ախտորշմամբ իրենց մոտ շտապօգնության թիվ 16 բրիգադը տեղափոխել է մի կնոջ:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Մամիկոնյանի գլխավորությամբ:
Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ 40-ամյա Կարինե Հ.-ն է:
Մինչ ոստիկանները պարզում էին դեպքի հանգամանքները, ժամը 03:00-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Պարեկային ծառայության Երևանի քաղաքի գնդի պարեկ Վ. Վ.-ն և հայտնել, որ Վրացական փողոցի 9 հասցեի մոտ տեղի է ունեցել ավտովթար, որից հետո վարորդը մտել է վթարի հարևանությամբ գտնվող մթերային խանութ, բռնություն կիրառել աշխատակցի նկատմամբ, կոտրել և գետնին թափել ապրանքները, ապա դիմել է փախուստի:
Ըստ ականատեսների՝ նրա ձեռքին եղել է զենքի նմանվող առարկա:
ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րրդ գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Վահե Վարդանյանը, Հասմիկ Մուրադյանն ու Աղասի Հովհաննիսյանը օպերատիվորեն ժամանում են նշված վայր և սահմանազատում են վթարի վայրը, այնուհետև քաղաքացիների հետ անցկացրած զրույցի արդյունքում վթարի վայրից մոտ 100-150 մետր հեռավորության վրա հայտնաբերում են ատրճանակը:
Պարեկները ու ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողնեը համագործակցելով միմյանց հետ մարմնական վնասվածք հասցնելու և զենք կրելու հիմնավոր կասկածով հայտնաբերում ու ձերբակալում են Երևանի բնակիչ 28-ամյա Կարեն Ե.-ին, ում այնուհետև տեղափոխում են Ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղից էլ նրան ներկայացնում են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխվածը Կարեն Ե.-ի կողմից բռնության է ենթարկվել ու սա առաջին դեպքը չէ: Մի քանի անգամ նա ծեծի է ենթարկել Կարինե Հ.-ին, ու այդ մասին շատ լավ տեղյակ են եղել ոստիկանության Արաբկիրի բաժնում, այդ թվում համայնքային ոստիկանը, սակայն ոչ մի միջոց չեն ձեռնարկել «սանձելու» համար, ինչպես դեպքի վայրում նշում էին հարևանները «այդ հրեշին» ու նա հավանաբար վստահ լինելով, որ չի պատժվելու, շարունակում է բռնություն կիրառել Կարինե Հ.-ի նկատմամբ:
Այսօր տեղեկացանք, որ նրան Արաբկիրի քննչական բաժնից բաց են թողել: Ինչպես կասեր մեծն դասականը՝ «լրիվ գժանոց», հետո էլ իրվապահ համակարգը նեղանում է, որ քաղաքացիների մոտ իրենց նկատամաբ վստահությունը նվազում է:
Բնակիչներն էլ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ֆոտոլրագրողի հետ զրույցում, ասում էին.
«Հիմա, որ էս խանութի աղջիկը, ով մեծ հարգանք է վայելում շրջապատում, ով նույնիսկ թաղի սոցիալապես անապահով ընտանիքների խանութում կուտակված պարտքերը շատ դեպքերում զրոյացնում է, չի վերցնում գումարները, էդ տղու նկատամամբ հաշվեհարդար տեսնի, կտանեն կդատեն: Քանի անգամ ա, բռնություն է կիրառում ու ամեն անգամ ոստկանությունը բռնել տարել ա, տվել քննիչներին, քննիչներն էլ թղթերը լրացնելով իրենց գործը համարել են ավարտված ու բաց են թողել: Նաև վստահ, որ իր հակաօրինական, խի չէ նաև անմարդկային քայլերը ներվում են, շարունակում է իր ոչ հայ տղուն վայել արարքները: Գիշերն ի՞նչ էր կատարվում, մտավ ու ամենալկտի ձևի վերաբերմունք ցուցաբերեց էդ աղջկա նկատամամբ: Էդքան տղա ես ձեռդ աղջկա վրա ես բարձրացնում, գնա սահման, որի կարիքը այսօր Հայաստանն ու Արցախը շատ ունի»:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի փաստով ՊԾ Երևանի գնդի 3-րդ գումարտակում նյութեր են նախապատրաստվում:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2712 դիտում
18:08 02-02-2015
Հաճախորդը մտել է խանութ և հափշտակել աշխատակցուհու հեռախոսը. տեսանյութ
2942 դիտում
23:36 21-08-2021
Բացահայտվել է դեսպանատան աշխատակցուհու նկատմամբ կողոպուտ կատարելու դեպքը․ ՔԿ