Սերժ Սարգսյանի հրամանագրով Վազգեն Սարգսյանի ռազմական ինստիտուտի պետը ազատվել է զբաղեցրած պաշտոնից
Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել գեներալ-լեյտենանտ Մարտին Նազարի Կարապետյանին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետի պաշտոնից ազատելու մասին:
Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ նախագահականի լրատվական ծառայությունից: Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ, գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանը, ըստ նախնական տեղեկությունների, հրաժարական է տվել: [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը փորձել էր տեղեկությունը ճշտել ռազմական ինստիտուտից, սակայն մեզ հայտնել էին, որ ոչ ոք իրավասու չէ այդ հարցին պատասխանել: Ըստ տեղեկությունների` նրա հրաժարականը պայմանավորված է հունվարի 29-ին ծառայակիցների կողմից սպանված 19-ամյա Հայկազ Բարսեղյանի մահվան փաստով, ում հայտնաբերել էին պտտաձողի վրա կախված վիճակում:
Սակայն ավելի ուշ պարզել էին, որ տղային ծեծել, այնուհետեւ կախել էին: Ավելին` Հայկազի հարազատները փոխանցում են, որ սպանության մեջ մեղադրվող տղաներից մեկը գնդապետի տղա է, իսկ մյուսի հայրը իրավապահ համակարգում է աշխատում: