Սերժ Սարգսյանի հրամանագրով Արթուր Բաղդասարյանն ազատվել է պաշտոնից
Այսօր՝ ապրիլի 30-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել:
Ինչպես տեղեկացում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, Նախագահը ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 6-րդ կետով և հիմք ընդունելով հրաժարականի մասին իր հայտարարությունը՝ որոշել է Արթուր Բաղդասարյանին ազատել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից: