ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով Ռոմիկ Հարությունյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ռ. Հարությունյանին ազատել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից, այս մասին ասվում է ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունում:
ՀՀ նախագահի որոշման մեջ ասվում է.
«Ղեկավարվելով «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասով՝ որոշում եմ.
Գեներալ-լեյտենանտ Ռոմիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից» :